Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը»

«Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը»
11.06.2013 | 12:18

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:

Գրքում ներկայացվում է Վանա լճի Աղթամար կղզին` իր պատմության կարևոր դրվագներով և մշակութային հարուստ ժառանգությամբ, որի բաղկացուցիչներն են Գագիկ Արծրունի թագավորի կառուցած, մեծարվեստ պատկերաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցին, կղզու մյուս եկեղեցիներն ու կառույցները, աղթամարյան հարյուրից ավելի ձեռագրերը և մշակութային այլ արժեքներ:

Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը նախատեսված է հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար: Պատկերազարդ գրքում օգտագործվել են Հրայր Բազեի, Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարները, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած մանրանկարների լուսապատճենները:

Աշխատությունը տպագրվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ